Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից 

Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային (տեսանյութ)

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը ցավոք չեմ կարող ասել, որ մեծապես օգտագործված է: Իհարկե, տարբեր հարթակներում մենք հանդիպելու, խոսելու առիթներ ունեցել ենք և ուրախ եմ այս առիթի համար, որ մեր խոսակցությունը շարունակելու հնարավորություն կունենանք: Կրկին ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել»:

Իր խոսքում Լեհաստանի նախագահը նշել է. «Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, նախ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց իրագործելու իմ պաշտոնական այցը Հայաստան: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, ինչպես նաև Հայաստանի նախագահին նման վերաբերմունքի, մեր ժողովուրդների և պետությունների միջև այդքան բարյացակամ և լավ հարաբերություններ ստեղծելու համար: Ինչո՞ւ եմ ես դա հատուկ ընդգծում, քանի որ ես 9,5 տարի է, ինչ Լեհաստանի նախագահն եմ և պետք է նշեմ, որ դրանից առաջ այդպես չեն եղել մեր հարաբերությունները: Դա չափազանց կարևոր է ինձ համար»:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան առանցքային են համարել միջկառավարական համագործակցության ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Վարչապետ Փաշինյանն Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Ամենադիտված