Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդին
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ այն հրկիզել է Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Գաբրիելյանը, ով նշված փողոցի բնակիչ է և Նոր Արեշում հայտնի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյի» տղան է:
Վերջինը տեղափոխել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։