Կարեն Սարուխանյանը՝ իր և Վահագն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին
ՔաղաքականՏեղեկություն տարածվեց, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքապետի երկու հավանական թեկնածուներ Կարեն Սարուխանյանի և Վահագն Մկրտչյանի միջև։
Euromedia24.com-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշեց, որ նման բան չի եղել և չէր էլ կարող լինել։
Մեր այն հարցին, թե կա արդյոք որոշում՝ մասնակցելու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին որպես թեկնածու, Կարեն Սարուխանյանը նշեց.
« Դեռ հստակ որոշում չկա, առաջիկա օրերին կհայտարարեմ իմ որոշման մասին»։