Արարատում իրանական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, առաջացել է գազի արտահnսք
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղում բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչից առաջացել է գազի արտահոսք:
Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարեկները պարզել են, որ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն խողովակի մի մասը պոկվել և վնասել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի և սեփականատիրոջ, ինչպես նաև բեռնատարի վարորդի ինքնությունը պարեկները պարզում են: