TikTok-ը դեռահասներին կարգելի գեղեցկության ֆիլտրեր օգտագործել
ԱյլTikTok սոցիալական ցանցը նոր սահմանափակումներ է մտցնում մինչև 18 տարեկան օգտատերերի համար։ Դեռահասներին կարգելվի օգտագործել արտաքին տեսքը փոխող գեղեցկության ֆիլտրեր։ Ընկերությունը հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է նրանով, որ ֆիլտրերի պատճառով երիտասարդները (հատկապես աղջիկները) սկսում են քննադատաբար վերաբերվել իրենց արտաքինին։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ պլանավորում է արգելել 13 տարեկանից ցածր երեխաների գրանցումը հարթակում, գրում է The Guardian-ը։
Արգելքը վերաբերում է միայն «գեղեցկության ֆիլտրերին», որոնք թույլ են տալիս մեծացնել շուրթերը, հարթեցնել կամ փոխել մաշկի երանգը: Կոմիկական էֆեկտներով ֆիլտրերի վրա սահմանափակումները չեն ազդի:
Ընկերությունը նաև հայտարարել է օգտատերերի տարիքի նկատմամբ վերահսկողության ավելացման մասին: Մինչև տարեվերջ TikTok-ը կսկսի փորձարկել ավտոմատ ուսուցման համակարգեր, որոնք կարգելափակեն մինչև 13 տարեկան երիտասարդ օգտատերերի օգտահաշիվները։
TikTok-ը միակ հարթակը չէ, որը սահմանափակող միջոցներ է ներդնում։ Օրինակ, Roblox խաղային հարթակը վերջերս սահմանափակեց երիտասարդ օգտատերերի համար բռնության տեսարաններով կոնտենտի հասանելիությունը, իսկ Instagram-ը գործարկեց «դեռահասների օգտահաշիվներ», որոնք թույլ են տալիս ծնողներին վերահսկել իրենց երեխաների գործունեությունը այս սոցիալական ցանցում։