2023-2025թթ․ ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:40-ի դրությամբ Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած կասկածյալը կալանավորվեց Ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներում խախտումներ են հայտնաբերվել Հայ և ռուս ժողովուրդները խորացնում են համագործակցությունը. Մոսկվայի Ազգությունների տանը տեղի ունեցավ «Հաղթանակի մեղեդիներ» երեկոն Իրանի նախագահը հայ ընտանիքին է այցելել, շնորհավորել տոները 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման. ՍԱՏՄ 6.3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան Վաղամեռիկ քաղաքական գործիչներից մեկի կինը՝ խարդախության զոհ․ Խոշոր չափերի թմրամիջոցների ներկրում՝ ՀՀ (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Բաքվում հետաձգվել է առողջական խնդիրների պատճառով Աղվան Վարդանյանը և նրա ընտանիքի անդամները կանչվել են գլխավոր դատախազություն Կարողացել ենք 416 կգ թմրամիջոց դուրս բերել ընդհանուր շրջանառությունից. Արփինե Սարգսյան 

Վիճակագրական կոմիտեն նոր պարզաբանում է ներկայացրել Պապոյանի հայտարարությունների վերաբերյալ

Քաղաքական

Հայաստանի վիճակագրական կոմիտեն արձագանքել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն պնդմանը, որ բուսաբուծության վերաբերյալ տվյալների հավաքման մեթոդաբանությունը 20 տարվա վաղեմության է, և որևէ նոր կարողություն ու մեթոդաբանություն Վիճակագրական կոմիտեում չի գեներացվել։ 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային անվտանգության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը պարզաբանում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների վերաբերյալ։ Արսեն Ավագյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ 

«Նախ նշեմ, որ բարձրացված հարցադրման պարզաբանումները գտնվում են տեղեկությունների հավաքման երկու հարթություններում, իսկ թե ընդհանրապես ՀՀ–ում բուսաբուծության վերաբերյալ տեղեկությունների ինչ աղբյուրներ գոյություն ունեն և դրանցից որը պետք է ընտրել, չի նշվում։

Առաջինը վերագրվում էր այն մեթոդին, որ բուսաբուծության վերաբերյալ վիճակագրական տվյալները իբրև թե ստացվում են մարզպետներին և համայնքապետարաններին զանգելով, իսկ երկրորդը, որ «համայնքապետերն էլ ստիպված հարցնում են վարչական ղեկավարներին, վերջիններս էլ, իրենց ճաշակով, իրենց ունեցած տեղեկատվությանը և գիտելիքներին, հաճախ նաև գյուղում առկա խոսակցություններից ելնելով ինչ-որ թվեր են ներկայացնում»։

Իսկ թե ընդհանրապես ՀՀ-ում բուսաբուծության վերաբերյալ տեղեկությունների ինչ աղբյուրներ գոյություն ունեն և դրանցից որը պետք է ընտրել, չի նշվում։

Առաջին հարթության հարցադրման վերաբերյալ պարզաբանումները, որով հերքվել է զանգերի միջոցով տեղեկությունների հավաքումը, Ձեզ ներկայացվել են նոյեմբերի 27-ին տրված հարցազրույցում՝ համապատասխան փաստարկներով և հղումներով։

Երկրորդ հարթության հարցադրումը վերաբերում է տեղեկությունների սկզբնական աղբյուրին, որպիսիք են շուրջ 317 հազար գյուղաբնակ գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիները։ Այդ կապակցությամբ նախ և առաջ կարևորվում է վարչական հաշվառումների հարցը, որը կապված է ներտնտեսային հաշվառման և հաշվետու լինելու պարտավորության հետ՝ շաղկապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվող բոլոր տեսակների շահադրդման (մոտիվացիայի) գործիքակազմերին։ Այդպիսի պարտավորություն սահմանող իրավական ակտ է եղել ՀՀ-ում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը (Ն-0242-1, ընդունված ՀՀ ԳԽ 22․01.1991թ., ՀՀ ԳԽՏ 1991/2, տե´ս օրենքը հետևյալ հղման ներքո https://www.arlis.am/documentview.aspx?docid=77)։ Այդ օրենքի հոդված 1-ի առաջին պարբերությամբ սահմանված էր, որ «Գյուղատնտեսական գործունեությունը գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող տնտեսավարման ձև է:» Հոդված 2-ի առաջին պարբերությամբ սահմանված էր, որ «Գյուղացիական տնտեսությունը քաղաքացիների սեփականության հիման վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունը ապահովող ինքնուրույն կազմակերպական միավոր է»: Հոդված 16-ով սահմանված էր, որ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է հարկային քաղաքականության միջոցով, իսկ հողօգտագործման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարում են տնտեսություններում կատարվող ծախսերի գրանցման և եկամուտների ձևավորման ու օգտագործման վերաբերյալ տեղեկագրեր:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները իրենց տարեկան գործունեության արդյունքների մասին ներկայացնում են հայտարարություն (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:»։

Վերը հիշատակված օրենքի նշված և մի շարք այլ հոդվածների կիրառման անհրաժեշտության մասին բազմիցս դիմվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ նշելով, որ առանց այդ դրույթների կամ այդ դրույթների արդիականացված տարբերակների հնարավոր չէ գործունակ դարձնել այդպիսի անհատական տնտեսություններում ներքին հաշվառում իրականացնելու շահադրդումը (մոտիվացիան), հետևաբար և Գյուղատնտեսության նախարարությունում գյուղատնտեսության վարչական ռեգիստրի ձևավորումը։ 

Խնդրի լուծումը, ցավոք, ընթացավ վերոնշյալ օրենքը 2006թ.-ի նոյեմբերի 28-ին ուժը կորցրած ճանաչվելու ուղղությամբ (տե´ս օրենքը հետևյալ հղման ներքո https://www.arlis.am/documentview.aspx?docid=29594, հոդված 3, կետ 4))։ 

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով Արմստատի և վերջինիս կառավարման բարձրագույն մարմնի՝ Վիճակագրության պետական խորհրդի տիրույթում չէ այնպիսի իրավական ակտի մշակումը, որը հիմք կհանդիսանա գյուղատնտեսությամբ զբաղվող անհատական տնտեսություններին պարտավորեցնել վարելու ներքին հաշվառում և հաշվետու լինել համապատասխան վարչական լիազորության տիրապետող մարմնին, վերջինիս կողմից անվանական հասցեական տեղեկատվական հիմքով վարչական ռեգիստր ձևավորելու նպատակով, ինչի փիլիսոփայությունը ներառված էր վերոհիշյալ ուժը կորցրած օրենքում, որով գյուղատնտեսությունն իր բնույթով համարվում էր ապրանքային արտադրություն, հետևաբար ենթակա էր վարչական հաշվառման։ ՀՀ Սահմանադրության 6–րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։»։ Ինչպես նշվեց, «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով Արմստատի համար այդպիսի լիազորություն սահմանված չէ։

Վարչական հաշվառման բացակայությամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանության, այդպիսի տնտեսություններում զբաղվածների բացարձակ մեծամասնությունը՝ 2022թ․–ին 97.1%–ը, Հայաստանում համարվում է ոչ ֆորմալ զբաղվածներ (տե´ս «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2023» վիճակագրական ժողովածուն հետևյալ հղման ներքո https://www.armstat.am/file/article/lab_market_2023_4.3..pdf, էջեր 241, 248)։

Նշված հարցի կարևորությանը բազմիցս անդրադարձել են նաև ոլորտի միջազգային փորձագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպումների և քննարկումների ժամանակ՝ նշելով, որ գյուղատնտեսական ապրանքային արտադրանքի մասին ներքին հաշվառում վարելու և հաշվետու լինելու պարտավորությունը շահադրդելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել և իրավական ակտով սահմանել ազգային չափորոշիչներ հողերի մակերեսների և անասնագլխաքանակների վերաբերյալ, դրանք կապելով, օրինակ, պետական սուբսիդիաների հետ։ Նշվածի հիման վրա էլ կձևավորվեն ոլորտային վարչական ռեգիստրները։

Արդյունքում, 2008թ.–ից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևավորեց ձկնորսության, իսկ 2013թ.–ից՝ անասնաբուծական արտադրանքի վարչական ռեգիստրները։

Բուսաբուծության ամփոփ վարչական ռեգիստրի բացակայության պայմաններում, համայնքների վարչական ռեգիստրից իրավական ուժ ունեցող վիճակագրական հաշվետվություններով հավաքվող տվյալների որակի ստուգման նպատակով իրականացվող ընտրանքային դիտարկումների շրջանակը 2017թ.–ի 7440 անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններից 2018թ.–ին դարձել է 12090 միավոր։ Ընդ որում, այդ ընտրանքի համար հիմք հանդիսացող գլխավոր համակցության արդիականացումն իրականացվել է ՀՀ 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքներով։ Բացի այդ, հավաքվող տվյալների ցանկի ընդլայնման և տվյալների որակի ստուգման նպատակներով ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ 2019-2020թթ.–ին իրականացվել է գյուղատնտեսական ինտեգրված հետազոտություն (AGRIS), որում ներառվել էին 4500 միավոր անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններ և այլն»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ բուսաբուծության վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը 20-ամյա վաղեմության է և ոչ մի կերպ չի ենթարկվում փոփոխությունների։ «Ինչպես է վիճակագրական կոմիտեն հաշվառել բուսաբուծության տվյալները։ Վիճակագրական ծառայությունից ասում են՝ դե քանի որ չգիտենք հաշվելու ձևը, զանգում ենք մարզպետարաններ, ասում ենք մեզ ասեք։ Մարզպետարանները իրենց հերթին համայնքապետարաններին են հանձնարարում, համայնքապետարաններն էլ որտեղի՞ց իմանան, թե ինչքան է աճել։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, մեղադրում եմ միայն վիճակագրական ծառայությանը։ Համայնքապետարաններն էլ հանձնարարում են վարչական ղեկավարներին։ 10-ից ավել վարչական շրջանի ղեկավարի հետ եմ խոսել, ասել եմ՝ ինչպե՞ս եք տվել, ասում են ուղղակի  հնարավորություն չունենք, ո՛չ գիտելիք կա, ո՛չ մեթոդաբանություն կա»,- ասել է Պապոյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարները հիմնվում են նրա վրա, թե գյուղացիները ինչ են խոսում, օրինակ, գյուղամեջում նարդի խաղալուց․ եթե ասում են, որ, օրինակ, այս տարի գյուղում պոմիդորի արտադրությունը նվազել է 10 տոկոսով, վարչական ղեկավարներն էլ գրում, ներկայացնում են, որ գյուղում պոմիդորի արտադրությունը նվազել է 10 տոկոսով։  

Նախարարն ասել է, որ 20 տարի առաջ, երբ ինքն ուսանող էր, այդ նույն մեթոդաբանությունն էր կիրառվում, և դա ծիծաղելի էր դեռ 20 տարի առաջ։ «20 տարվա ընթացքում վիճակագրական ծառայությունում ոչինչ չի փոխվել, ոչ մի նոր կարողություն և մեթոդաբանություն չի գեներացվել։ Մեր երկրում 20 տարվա ընթացքում ամեն ինչ փոխվել է, բացի վիճակագրության հաշվառման մեթոդներից»,- ասել է  Գևորգ Պապոյանը։ 

Նրա խոսքով՝ այս սիրողական մակարդակի վիճակագրությունը, որը վարվել է դեռ 20-25 տարի առաջ վիճակագրական կոմիտեում, շարունակվում է վարվել նաև հիմա՝ ուղղակի, երևի, նոր համակարգիչներով։ «Սա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է, որովհետև ես չեմ կարող քաղաքականություն վարել՝ առանց հստակ տվյալներ իմանալու»,- ասել է նախարարը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը Աֆղանստանի հետ սահմանին կենսաչափական վերահսկողություն է սահմանել2023-2025թթ․ ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմիններիՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:40-ի դրությամբ Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած կասկածյալը կալանավորվեց Ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներում խախտումներ են հայտնաբերվել Հայ և ռուս ժողովուրդները խորացնում են համագործակցությունը. Մոսկվայի Ազգությունների տանը տեղի ունեցավ «Հաղթանակի մեղեդիներ» երեկոն Բայրամովը գնահատել է Ադրբեջան–Ռուսաստան հարաբերություններըԻրանի նախագահը հայ ընտանիքին է այցելել, շնորհավորել տոներըՌադան առաջարկել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել հիբրիդային ձևաչափովԱմենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր Արման Հովհաննիսյանն արդեն երրորդ անգամ արժանացել է «Թափանցիկ ձեռք» մրցանակի 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման. ՍԱՏՄ Զելենսկին պլանավորում է տարածքային հարցը քննարկել Թրամփի հետ Թրամփը ցանկանում է բարեփոխել Պաղեստինի ազգային վարչակազմը․ Axios6.3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ ՓաշինյանՎաղամեռիկ քաղաքական գործիչներից մեկի կինը՝ խարդախության զոհ․ Խոշոր չափերի թմրամիջոցների ներկրում՝ ՀՀ (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Բաքվում հետաձգվել է առողջական խնդիրների պատճառով Լեհաստանում խոսել են Ռուսաստանի հետ պատերազմի մասինԱղվան Վարդանյանը և նրա ընտանիքի անդամները կանչվել են գլխավոր դատախազությունԿարողացել ենք 416 կգ թմրամիջոց դուրս բերել ընդհանուր շրջանառությունից. Արփինե ՍարգսյանՇրջանառությունից հանվել է 7 կգ-ից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության հերթական խոշոր բացահայտումը Դիվանագետները բողոքել են Շվեյցարիայում ռուսական մշակույթի չեղարկումիցՄիքայել Սրբազանի՝ խնամակալ ունենալու և պատարագին մասնակցելու իրավունքները խոչընդոտվում են. պաշտպանների թիմ Սուրեն Հարությունյանը հաղթել էԱնհրաժեշտ է, որ Հայաստանը կատարի մեր նախանշած պայմանները. Ադրբեջանի ԱԳՆ Ուսսաստանի հետ կապված ինչ է ընդունել Եվրոպան․ FTՀովտաշատ գյուղում գողություններ կատարած 28-ամյա երիտասարդը հայտնաբերվեցԳողանում են Viber-ի օգտահաշիվները․ մեդիափորձագետը զգուշացնում էԳառնիկ Դանիելյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Արմինե Խերանյանը այցելել են Տավուշի մարզի մարտական հենակետերԱրտաշես Մելքոնյանը նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի պետի տեղակալ Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր վերաբերյալ քրեական վարույթի նյութերըՈրն է Զելենսկու և Թրամփի նոր հանդիպման պատճառը․ քաղաքագետԴանիան պատրաստվում է գնել Ամերիկայի նահանգները (տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Թրամփին մեղադրել են Լոնդոնի հանդեպ նախանձի մեջԲայրամովը խոսել է անկլավների և էքսկլավների «հարցը լուծելու» մասինԿոռումպացված դեմոկրատները դիմավորում են իրենց վերջին Սուրբ Ծնունդը․ ԹրամփԱշոտյանի գործով այս վկան օգոստոսից հարցաքննվում էր.շատ կարևոր հանգամանքներ պարզվեցին.Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Բրյուսելն այլևս չի կարող բելգիական քաղաք համարվել. Մասկ. Ով է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն (տեսանյութ)5 երկրից Հայաստան ուղևորված ինքնաթիռները «Զվարթնոց» կժամանեն ուշացումովԼևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքից Եվրամիության համար 2025 թվականը աղետ էր․ PoliticoԶարգացումներ սպասում ենք ոչ միայն ՀՀ-Ադրբեջան սահմանին, այլ նաև Հայաստան-Թուրքիա սահմանին․ ՓաշինյանՈրոնք են Զելենսկու հավանական նպատակները ԱՄՆ բանակցություններում․ քաղաքագետԱդրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է մի շարք ոլորտներում․ ԲայրամովՄեծ Բրիտանիայում Փաշինյանին անվանել են Եկեղեցուն հալածող բռնապետ, ով համագործակցում է Ադրբեջանի հետ (տեսանյութ) Պեսկովը բացահայտել է ռուս-ամերիկյան շփումների մանրամասներըՇրջանառությունից հանվել է 7 կգ-ից ավելի թմրամիջոց
Ամենադիտված