ՀՀ-ում «եվրոպական երազանքի» ճնշման ներքո ուզում են դառնալ Մոնտե Կառլո․ Պետդումայի փոխխոսնակ
ՔաղաքականՀայաստանի ապագան, նրա անկախությունը, նրա երիտասարդության ճակատագիրը շատ ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ։ Այս մասին Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:
«Հայաստանում երիտասարդները հետևում են, թե իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում ինչպես են զարգանում և, փաստորեն, կանգնած են ընտրության առաջ։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակում, իհարկե, գայթակղություն է առաջանում, ես շատ լավ հասկանում եմ նրանց, ովքեր կարծում են, որ իրենք հիմա հնարավորություն ունեն միանալու արևմտյան ճամբարին, ինչպես ասում են՝ ժամանակին հայտնվելու «ճիշտ կողմում»։ Բայց դա գլոբալ առումով սխալ ընտրություն է», - նշել է Տոլստոյը։
Նա նաև ընդգծել է, որ պատմականորեն Ռուսաստանը երբեք կոշտ կանոններ և դոգմաներ չի պարտադրել իր կազմի մեջ մտնող կամ իր հետ դաշնակցող ժողովուրդներին: Խոսքը միշտ եղել է համատեղ գործերի, ընդհանուր անվտանգության մասին, և պատմության մեջ եղել են պահեր, երբ Ռուսաստանը օգնության է հասել ու, փաստորեն, փրկել Հայաստանը:
«Ինձ թվում է, որ մեր ընդհանուր պատմությունը նույնպես պետք է ազդի այն ընտրության վրա, որն այսօր կատարում է երիտասարդ սերունդը, այն ընտրության վրա, որը սկզբունքորեն կկատարի Հայաստանը: Հասկանալի է, որ «Եվրոպական երազանքի» ճնշման ներքո շատ ես ուզում հայտնվել Եվրոպայում։ Կամ իսկապես ուզում ես դառնալ Մոնտե Կառլո: Ցավոք, ընկերներ, նման բան չի լինի», - կարծիք է հայտնել ռուս խորհրդարանականը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։