ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի ավարտից կես ժամ հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից: