Ռուսաստանում խոզերը հոշոտել են 17–ամյա աշակերտուհուն
Այլ
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրսկի շրջանի Ուշկանկա գյուղում խոզերը հոշոտել են 17-ամյա աղջկան, երբ նա գնացել էր կենդանիներին կերակրելու, RBC–ի հաղորդմամբ՝ հայտնում է շրջանի դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ այդ ժամանակ նրա ծնողները Կրասնոյարսկում են եղել։ Մահացածի դեռահաս ընկերն աղջկան հայտնաբերել է «ընտանի խոզերի և խոշոր եղջերավոր անասունների փարախում՝ գլխին և մարմնին կենդանիների կծածների հետքերով»։ Նա օգնության է կանչել հարևաններին, և «դեպքի վայր ժամանած բժիշկները հաստատել են աշակերտուհու մահը»։
Մահվան ստույգ պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)