Անկարան արձագանքել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
ԱշխարհԹուրքիայի իշխանությունները կարեւոր են համարում հարևան Սիրիայում իրավիճակի նոր ապակայունացումից խուսափելը։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իդլիբում և հարակից շրջանում, որը գտնվում է մեր սահմանի զրոյական կետում, հանգստության պահպանումը Թուրքիայի համար առաջնահերթություն է», - ասել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ 2017 թվականից ի վեր իդլիբյան դեէսկալացիայի գոտու հետ կապված մի քանի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Թուրքիան, նրա խոսքով, «ջանասիրաբար կատարում է» այդ փաստաթղթերի պահանջները։ Քեչելին նշել է, որ, փաստացի, վերջին բախումները հանգեցրել են տարածաշրջանում լարվածության անցանկալի էսկալացիայի։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի համար «չափազանց կարևոր» է խուսափել նոր անկայունությունից և կանխել խաղաղ բնակչության համար վտանգը։