ԵԽ–ն ափսոսանք է հայտնել ԵՄ-ի վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշման համար
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ափսոսանք են հայտնել Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու՝ Վրաստանի կառավարության որոշման կապակցությամբ։
«ԵՄ անդամակցության գործընթացն առաջ մղելու այս պատմական հնարավորությունից օգտվելու փոխարեն, Վրաստանը թույլ է տալիս, որ իր ժողովրդավարությունը շարունակաբար նահանջի»,- ասվում է հայտարարությունում։
Պատգամավորները նաև դատապարտում են «խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը»։