Գազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է
ՀասարակությունՎանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի և դեմքի շրջանում առկա այրվածքներով: Այդ մասին հայտնում են Վանաձորի ԲԿ-ից։
Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն: