ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհել է Ադրբեջանից
ԱշխարհԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափություն է հայտնում, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։ «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ պետքարտուղարության խոսնակը նշել է.
«Միջազգային միջոցառումներ հյուրընկալող բոլոր կառավարություններից ակնկալվում է, որ լրջորեն վերաբերվեն իրենց երկիր այցելողների պահպանության հարցերին»:
«Պետքարտուղարությունը չի տրամադրում հավելյալ տեղեկություն Ադրբեջանի հետ դիվանագիտական երկխոսության մասին»,- նշված է հայտարարության տեսքտում։
Համաժողովին մասնակցած կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Էդ Մարկին հայտարարել են, որ Բաքվում միջազգային խորհրդաժողովը դիտարկվում էր որպես խաղաղությանը նպաստելու հնարավորություն, սակայն հիասթափությունը չուշացավ։