Թբիլիսիում իրավապահներն սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ)
ՏեսանյութերԻրավապահներն սկսել են բերման ենթարկել Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի մասնակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ցուցարարները քարեր, շշեր ու ճայթռուկներ են նետում անվտանգության ուժերի ուղղությամբ։ Վերջիններս պատասխանել են ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։
Հիշեցնենք, որ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է մեկ վիրավոր աշխատակցի մասին, հայտնում է Ռուսթավի 2-ը։ Վիրավոր ոստիկանը հոսպիտալացվել է:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)