Բագրատ Սրբազանը հանդիպման է հրավիրում ԳՇ պետին
Քաղաքական
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում հանդիպման հրավիրեց ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյան:
«Ես այս պահին ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, հրավիրել հանդիպման, որպեսզի նաև տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմաններին, տեղեկություններ փոխանցի կամ ինձ, կամ հրապարակային` մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմաններին, սա առաջին հերթին իր պարտականությունն է։
Եթե նա որևէ կերպով չարձագանքի մեր այս կոչին, ուրեմն կնշանակի, որ ինքը ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու և իշխանություն ունենալու տիրույթում։ Մենք հավատում ենք, որ սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի մեռել»,- ասել է նա` ընդգծելով, որ սպասում է ԳՇ պետի արձագանքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)