Թուրքիան կապ չունի Հալեպում զինված բախումների հետ. ԱԳ նախարար
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ներգրավված չէ Սիրիայի Հալեպ քաղաքում զինված բախումների մեջ, սակայն երկիրը ձեռնարկում է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ։ Այս մասին հայտնում է Yeni Şafak թերթը։
Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է խուսափել գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել, և վճռական է Սիրիայում ահաբեկչական պետության ձևավորումը կանխելու հարցում։
Ֆիդանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին, և, նրա կարծիքով, առանց այդ օգնության՝ նրանք չեն կարողանա դիմանալ նույնիսկ երեք օր։