Բաշար ալ-Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն առաջին անգամ մեկնաբանել է զինված խմբավորումների առաջխաղացումը երկրի հյուսիսում։ Նրա կարծիքով` զորքերն ունակ են հաղթահարել խնդիրը։ Սիրիայի զինված ուժերը հայտարարել են հակահարձակման նախապատրաստման մասին, հաղորդում է «Kommersant»–ը։
Ասադն ԱՄԷ նախագահի հետ զրույցի ժամանակ մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակը. «Նախագահ Ասադը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ Սիրիան շարունակում է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից ու նրանց աջակիցներից և ի վիճակի է իր դաշնակիցների և ընկերների օգնությամբ ջախջախել և ոչնչացնել նրանց», - ասվում է նախագահական գրասենյակի տելեգրամյան հաղորդագրության մեջ:
ԱՄԷ նախագահն իր հերթին աջակցություն է հայտնել Սիրիային «ահաբեկչության դեմ պայքարում, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայունության պաշտպանության գործում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)