Վրաստանում հայտարարել են իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի մասին
Աշխարհ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական ցույցերը վկայում են այն մասին, որ Վրաստանում տեղի է ունենում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ։ Այս մասին ասվում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Երկրում վերջին օրերին ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ ծրագրված դեստրուկտիվ գործընթացները տեղի են ունենում փաստացի հանգամանքներին համապատասխան, որոնք ձեռք են բերվել Պետական անվտանգության ծառայության կողմից իշխանության բռնի բռնազավթման գործի քննության շրջանակներում։ Այս մասին մենք նախապես տեղեկացրել ենք հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Պետական անվտանգության ծառայությունում նաև նշել են, որ իշխանության բռնի զավթմամբ շահագրգռված են կոնկրետ քաղաքական կուսակցություններ և նրանց առաջնորդներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ։ «Վրաստանի խորհրդարանի տարածքի մոտ գործողությունների ժամանակ մարդկանց որոշակի խումբ փորձում է սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակը կոնկրետ քաղաքական կուսակցությունների առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից ապակառուցողական և բռնի սցենարների մշակումն է, որի հիմնական նպատակը իշխանությունը բռնի ուժով զավթելն է»,– ասվում է հայտարարության մեջ, որում նշված է նաև, որ որ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է տեղի ունեցածը Վրաստանի Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)