Թրամփը ՀԴԲ տնօրենի պաշտոնում առաջադրել է Քեշ Փաթելի թեկնածությունը
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն նշանակել Քեշ Փաթելին (Kash Patel)։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth սոցիալական ցանցի իր էջում։
«Ես հպարտ եմ հայտարարելու, որ Քեշ Փաթելը կդառնա ՀԴԲ-ի հաջորդ տնօրենը», - նշվում է հրատարակության մեջ։
Պետության ընտրված ղեկավարի խոսքով՝ Փաթելը «հիանալի իրավաբան և քննիչ է», ով «պայքարել է կոռուպցիայի դեմ, պաշտպանել արդարությունը և ամերիկյան ժողովրդին»։ Նա հույս է հայտնել, որ Փաթելը «վերջ կդնի ԱՄՆ–ում հանցավորության համաճարակին»:
Թրամփը նշել է, որ Փաթելը «կարևոր դեր է խաղացել» 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Մոսկվային վերագրվող միջամտությունը բացահայտելու գործում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)