Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Հասարակություն
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Գ․ Յ․-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)