Սիրիական բանակը երեք օրվա ընթացքում ոչնչացրել է մոտ հազար զինյալի
Աշխարհ
Սիրիական բանակը, հետ մղելով «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման հարձակումը, ոչնչացրել է հարյուրավոր զինյալների։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությանը հղումով։
Լրագրողները նշել են, որ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երեք օր։ Այս ընթացքում խմբավորման կորուստները կազմել են մինչեւ հազար մարդ։
Նոյեմբերի 28-ին CNN-ը հայտնել էր, որ սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումները խոշոր հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ Հալեպ նահանգի արևմտյան շրջաններում։ Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ արդյունքում գրոհայինները գրավել են 13 բնակավայր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)