ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիև
Աշխարհ
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը դեկտեմբերի 1-ին՝ իրենց նոր պաշտոններում առաջին աշխատանքային օրը, ժամանել են Կիև:
Այս մասին ասվում է Կալասի ու Կոստայի հաղորդագրություններում X սոցիալական ցանցում։
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նրանք նախատեսում են հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին այցի ժամանակ իմ ուղերձը հստակ է՝ ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- գրել է Կայա Կալասը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը, որն այսօր պաշտոնապես սկսել է աշխատանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)