Վրաստանի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոր նախարարներ է նշանակել այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ երեկ պաշտոնների եմ նշանակել 12 նախարարների՝ դրանով իսկ ավարտելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կառավարության ձևավորումը», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում։
Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած մանդատի ավարտից հետո լիազորությունները վայր դնելուց հրաժարվելուն։
«Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած հրաժարվում է իր մանդատի ավարտից հետո թողնել նախագահի կարգավիճակը։ Ոչինչ չի փոխվում, նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին»,– ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն անդրադարձել է նաև ակցիաների ժամանակ ձերբակալվածների թվում օտարերկրացիներին․ «Հնարավոր է՝ գործ ունենք օտարերկրյա հրահանգիչների հետ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)