Վիկտորյա Բեքհեմը 93 միլիոն դոլարի պարտք ունի
ԺամանցSpice Girls-ի նախկին անդամ և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի ապրանքանիշը 93 մլն դոլարի պարտք ունի։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։
Աստղերին մոտ կանգնած ինսայդերը պատմել է, որ Վիկտորյա Բեքհեմի ամուսինը՝ Դեյվիդ Բեքհեմը, պարտքերի պատճառով սկսել է ուշադիր հետևել ապրանքանիշի վաճառքին։ Ըստ տեղեկատուի՝ ֆուտբոլիստը երկար տարիներ գումար էր ներդնում կնոջ բիզնեսում։
«Դեյվիդն ու Վիկտորիան հասկանում են, որ դա չի կարող հավերժ շարունակվել: Բրենդը դարձել է շատ թանկարժեք անշահավետ նախագիծ, և Սուրբ Ծննդյան շրջանը նրա համար վճռորոշ է լինելու։ Դեյվիդը խորամանկ գործարար է, և նա չի պատրաստվում շարունակել ներդնել իր միլիոնները ոչ եկամտաբեր ընկերությունում։ Եթե սա նրա կնոջ հետ առնչություն չունեցող որևէ այլ բիզնես լիներ, տարիներ առաջ կդադարեր գոյություն ունենալ»,- ասել է աղբյուրը։