Արտառոց դեպք՝ Արթիկում. 31-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 42-ամյա կնոջը
Հասարակություն
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ համայնքում։
Euromedia24.com-ի տեղեկություններով` Հայրենյաց գյուղի 31-ամյա բնակիչ Կառլեն Թ.-ն, խաբեության միջոցով, երեկոյան տանից դուրս է կանչել 42–ամյա Ա. Յ.-ին, ապա մեքենայով տարել դեպի Պեմզաշեն գյուղի դաշտամիջյան հատված, փորձել Ա. Յ.-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։ Սակայն, 31-ամյա Կ.Թ.-ի ցանկությունը չի իրականացել իր կամքից անկախ, ինչից հետո Կ. Թ.-ն դաժան ծեծի է ենթարկել Ա. Յ.-ին։
Euromedia24.com-ի հետ զրույցում ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց. «Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել է, ապա ձերբակալվել, փաստաթղթերի հետ միասին հանձնվել Քննչական կոմիտեին»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու