Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին․ Կոբախիձե
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած հրաժարվում է իր մանդատի ավարտից հետո հրաժարական տալուց։
«Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը, բայց երդմնակալության օրը՝ դեկտեմբերի 29-ին, նա պետք է լքի իր նստավայրը և զիջի այս շենքը օրինական ընտրված նախագահին։ Նա պարտվել է ընտրություններում: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, և նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ հրաժարվում է հրաժարական տալ, քանի որ խորհրդարանն ու կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)