Բաշար ալ-Ասադը խոստացել է ազատել Սիրիան ահաբեկչությունից
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը, անկախ նրանից, թե ով է աջակցում կամ ֆինանսավորում այդ սպառնալիքը։ Այս մասին Ասադը հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գումբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Ասադն ընդգծել է, որ ահաբեկչությունը չի հասկանում ոչ մի լեզու, բացի ուժի լեզվից, և սա այն լեզուն է, որի օգնությամբ կկոտրենք ու կոչնչացնենք դրան, անկախ նրանից, թե ովքեր են դրա աջակիցներն ու հովանավորները»,- նշել է պետության ղեկավարը։
Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ սիրիական ընդդիմության զինված խմբավորումները խոշոր հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ Հալեպի նահանգի արեւմտյան շրջաններում։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը