ՀՀ ԱԳՆ–ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ անցնող շաբաթվա ընթացքում Ֆինլանդիա կատարած այցը
Քաղաքական
Արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Արարատ Միրզոյանի Ֆինլանդիա կատարած այցի արդյունքները։
Այցի շրջանակներում քննարկումները հիմնված էին Հայաստանի և Ֆինլանդիայի միջև զարգացող օրակարգի վրա, որը ներառում է՝
քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ներառյալ առևտուրը,
ժողովրդավարական արժեքների հարգման հարցում ամուր հանձնառություն և բարեփոխումներ, դրանց աջակցություն,
հավակնոտ գործընկերություն ԵՄ շրջանակներում և այլ տարբեր ձևաչափերում,
տարածաշրջանային զարգացումներ։
Այցի հանդիպումների օրակարգը ներառել է՝
հանդիպումներ Ֆինլանդիայի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ,հանդիպումներ ԱԳ նախարարի և ԵՄ հարցերով նախարարի հետ,
կլոր սեղան քննարկում Ֆինլանդիայի ԱԳՆ-ում՝ պաշտոնյաների, փորձագետների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ,
քննարկում խորհրդարանի ղեկավար կոմիտեում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու