Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Սպորտ
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ Էլմիրա Կարապետյանը «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր։
«Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտվեց «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարը։ Տարվա վերջին ստուգատեսում փոխչեմպիոն դարձավ Էլմիրա Կարապետյանը։
10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարի որակավորման փուլում Կարապետյանը խոցեց 573 միավոր և 2-րդ տեղով անցավ եզրափակիչ։ Եզրափակչում մեր մարզուհին 234,7 միավորով նվաճեց արծաթե մեդալ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)