Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով
ԱշխարհԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Վրաստանում արդեն մի քանի օր է, ինչ լայնածավալ ցույցեր են ընթանում, ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է օգտագործում։
Եվրոպական դիվանագիտության նորանշանակ ղեկավարը նաև չի բացառում, որ եվրոպական երկրները կարող են զինվորականներ ուղարկել Ուկրաինա: Այդ մասին նա հայտարարել է իտալական ANSA գործակալությանը։ Նրա կարծիքով՝ եվրոպացի զինվորները կարող էին վերահսկել հրադադարի ռեժիմը կողմերի միջև կնքված պայմանագրի դեպքում։