Սիրիայի և Իրանի հետ սահմանները կփակվեն
ԱշխարհՍիրիայի և Իրանի հետ սահմաններն անվտանգության նկատառումներից ելնելով 72 ժամով կփակվեն: Այդ մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Աբբուդ Ղամբարը, փոխանցում է FoxNews հեռուստաալիքը:
Գեներալ-լեյտենանտ Ղամբարը հայտարարել է, որ Սիրիայի և Իրանի հետ սահմանները կփակվեն երեք օրով, իսկ Բաղդադում գիշերային պարետային ժամը կերկարաձգվի մեկ ժամով: Նախատեսվում է նաև կասեցնել քաղաքացիական անձանց տրված հասարակական վայրերում զենք կրելու թույլտվությունը: Պարբերականի տվյալներով՝ սահմանների փակումը տեղի կունենա երկու օրվա ընթացքում։