Արամ Ա-ն քննարկել է Լիբանանը, Հայաստանը, Սփյուռքը, տարածաշրջանը հուզող հարցերն ու մարտահրավերները
ՀասարակությունԱրամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Լիբանանի վարչություն։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Ուրբաթ, 29 Նոյեմբեր 2024-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութիւնը ստացաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) Լիբանանի վարիչ մարմինը, առաջնորդութեամբ մարմինի ատենապետ տոքթ. Աւետիս Տագէսեանի:
Հանդիպման ընթացքին տոքթ. Տագէսեան Հայրապետին հակիրճ կերպով ներկայացուց կուսակցութեան վերջին շրջանին տարած աշխատանքները եւ յառաջիկայ ծրագիրները։
Հանդիպումը առիթ եղաւ արծարծելու Լիբանանը, Հայաստանը, Սփիւռքը եւ ընդհանրապէս տարածաշրջանը յուզող հարցեր ու մարտահրաւէրներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։