«Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ զիջեց «Սպարտակ»-ին
ՍպորտՌուսաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մոսկվայի «Սպարտակ»-ին:
Մոսկովյան թիմին հաջողվեց առավելության հասնել «Կրասնոդար»-ի նկատմամբ 0:3 հաշվով: «Սպարտակ»-ի կազմում աչքի ընկան Ուգալդեն (դուբլ) և Բարկոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Ազգային թիմից Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների շարքում:
Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Թիմն ունի 38 միավոր: Առաջատարը 39 միավորով «Զենիթ»-ն է: