Անջելինա Ջոլին կնկարահանվի բարձր նորաձեւության մասին ֆիլմում
ԺամանցԱնջելինա Ջոլին կնկարահանվի ֆիլմում, որը կապված է լինելու բարձր նորաձեւության աշխարհի հետ։
Ֆիլմը կոչվում է Stitches։ Ռեժիսորն է Էլիս Վինոկուրը, նկարահանումները կատարվելու են ֆրանսերեն եւ անգլերեն։
Variety-ի տվյալներով՝ «ֆիլմի գործողությունը կատարվում է Փարիզում, բարձր նորաձեւության աշխարհում»։
Անջելինան «ֆիլմում կատարելու է ռեսժիսորի դերը եւ երեք կանանցից մեկն է, որոնց կյանքը հատվում է Նորաձեւության շաբաթում»։
Նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն 2025թ. սկզբին։