Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը
ՀասարակությունԱվտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը: Այս մասին այսօր քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Տիգրան Ավինյանը:
«Այսօր մենք գործարկում ենք մեր նոր տրոլեյբուսները, որոնք որ ներմուծել ենք նախորդ ամիս: Այսօրվանից ավտոբուսներում և տրոլեյբուսներում գործում է ֆիզիկական բանկային քարտերով վճարման եղանակ, այն դեռևս չի գործում մետրոյում: Դեռևս ավտոբուսներում չի գործում հեռախոսների NFC (Apple Pay, Google Pay) վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի»,- ասել է Ավինյանը: