Դու մանդատը վայր դնելու իրավունք չունես․ ինչ են քննարկել Նազարյանն ու Ռոբերտ Քոչարյանը
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, պարզապես, ինչպես ինքնն է նաև մեկ անգամ նշել, իր «PR»-ին երբեք ուշադրություն չի դարձրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով իր և Ռոբերտ Քոչարյանի զրույցին։
«Քոչարյանը ինձ մանդատը վայր դնելու առաջարկ չի արել, ընդհակառակը հանդիպմանը ինձ ասաց՝ քո կարգավիճակում դու իրավունք չունես մանդատը վայր դնելու»,- մեջբերեց Նազարյանը։