Դատախազությունը պահանջում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկանից գույք բռնագանձել
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքը։
Դատախազությունը նոյեմբերի 29-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Գագիկ Ղազինյանի, Կարինե Շահբազյանի և Դավիթ Գագիկի Ղազինյանի։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում նշված չէ, թե ինչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել։ Հայցը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)