Շոլցը ժամանել է Կիև
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը 2,5 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու»,-հաղորդում է գործակալությունը։
Անակնկալ այցի մասին հայտնել է նաև գերմանական Spiegel հրատարակությունը։
Ուրբաթ օրը Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ և քննարկել Ուկրաինայի ռազմական և հումանիտար իրավիճակը։ Շոլցը Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է նրան, որ Բեռլինը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին։