Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր
ՀասարակությունԵրևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 530.970 ուղևոր: Կատարողականը՝ 100․2%։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝
712-ը՝ երեք վագոնանի,
1222-ը՝ երկու վագոնանի,
1028-ը՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100․0%
Տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։