Գվինեայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ 100 մարդ է մահացել (տեսանյութ)
ՏեսանյութերԳվինեայում մեծությամբ երկրորդ Նզերեկոր քաղաքում ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների միջև զանգվածային բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մոտ 100 մարդ է մահացել, հաղորդում է Podrobno-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել մրցավարի վիճելի որոշումներից հետո, ով կարմիր քարտ է ցույց տվել խաղացողներից մեկին և 11 մետրանոց նշանակել նրա թիմի դեմ։ Դա առաջացրել է երկրպագուների վրդովմունքը, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի։
Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանները փորձել են բաժանել երկրպագուներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ։ Բայց դա միայն վատթարացրել է իրավիճակը։ Հանդիսատեսը շտապել է դեպի ելքերը, որտեղ հրմշտոցը հանգեցրել է ծեծկռտուքի: Մարդիկ փորձել են բարձրանալ մարզադաշտի պատերի վրայով, սակայն ընկել են և մահացու վնասվածքներ ստացել։
«Հիվանդանոցում դիակները շարված են այնքան, ինչքան աչքը կարող է տեսնել, մյուսները պառկած են միջանցքներում, դիահերձարանն արդեն լիքն է»,- ասել է բուժաշխատողներից մեկին։
Տեղի իշխանությունները միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն տվել։