Էստոնիան, Լատվիան և Լիտվան պատժամիջոցներ են սահմանել վրացի պաշտոնյաների դեմ
Աշխարհ
Լիտվայի իշխանություններն արգելել են Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների և ՆԳՆ բարձրաստիճան աշխատակիցների մուտքը երկիր, հայտնում է sputniknews–ը։
Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Այսպես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի ՆԳՆ ղեկավարը, ՆԳՆ ղեկավարի տեղակալները, հատուկ հանձնարարությունների վարչության պետը, ինչպես նաև նրա տեղակալները, պարեկային ոստիկանության վարչության տնօրենը, Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրենը։
Նշենք, որ Էստոնիան և Լատվիան, Լիտվայից հետո, նույնպես պատժամիջոցներ են սահմանել վրացի այս պաշտոնյաների դեմ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)