Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
ԱշխարհՌուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Նրանք նշել են, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչական ագրեսիան ուղղված է սիրիական պետության ինքնիշխանությանն ու կայունության խաթարմանը։
«Անվերապահ աջակցություն է արտահայտվել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու երկրի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը, ընդգծվել է Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը», - հայտնել են Կրեմլից։
Հաղորդվում է, որ նախատեսվում են հետագա շփումներ նախագահների և «այլ մակարդակներով»: