Թեհրանում բողոքի ցույց է անցկացվում ընդդեմ Սիրիայում Անկարայի գործողությունների
ԱշխարհՍիրիայում անվտանգային իրավիճակի սրման ֆոնին Իրանի մայրաքաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ցույց են անցկացնում Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Թեհրանում հանրահավաքի մասնակիցները պարզել են Սիրիայի դրոշներ՝ վանկարկելով հակաիսրայելական, հակաամերիկյան ու հակաթուրքական կարգախոսներ։
Նրանք Թուրքիայի ղեկավարությանը մեղադրում են սիրիական հակամարտության սրմանը ներգրավվածություն ունենալու մեջ։
Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին (նախկինում՝ Ջաբհաթ ան Նուսրա) պատկանող խմբավորումները խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Նրանք գրոհել են բնակավայրերն ու զինվորականների դիրքերը, իսկ նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն են սկսել՝ շարժվելով դեպի Հալեպ և Համա։ Նոյեմբերի 30-ին գրոհայինների վերահսկողության տակ է անցել Հալեպը և նրա շրջակայքը, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։