Նիդերլանդները հավատարիմ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. դեսպան
Արտաքին ՔաղաքականՈւրախ էի հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը:
«Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր երկրների միջև սերտ փոխգործակցության խորացման, այդ թվում՝ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նիդերլանդները հավատարիմ է մնում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ու երկրում օրենքի գերակայության հաստատմանը։
Կարևորել ենք Նիդերլանդների ու Հայաստանի միջև առկա ակտիվ քաղաքական երկխոսությունը»,- ասված է գրառման մեջ: