Անջելինա Ջոլին պատմել է, թե ինչպես է տարիքն ազդել իր կարիերայի վրա
ԺամանցՀոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, թե ինչպես է տարիքն ազդել իր կարիերայի վրա։ 49-ամյա աստղը Times-ի հետ զրույցում խոսել է իր նոր դերերի մասին։
Նա նշել է, որ, ի տարբերություն շատ այլ դերասանուհիների, հիասթափված չէ իր՝ «մեծահասակների» դերերից։ Բացի այդ, Ջոլին վստահ է, որ սկսել է ավելի լավ խաղալ։
«Տարիքի հետ սկսեցի ավելի լավ դերեր ստանալ: Եվ բանը դերերի մեջ է, այլ կյանքի փորձի, որը բերում եմ աշխատանքի մեջ»,- ասել է նա: