Վրաստանում «մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը ձախողվեց. Կոբախիձե
ԱշխարհՎրաստանում «մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը ձախողվեց։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մայդան» կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից և ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ ձևով, ուստի որոշ ուժեր դեմ են «թափանցիկության մասին» օրենքին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է՝ Սահակաշվիլիի, Գվարամիայի, Խազարաձեի եւ Գախարիայի կուսակցությունները համատեղ հայտարարության մեջ գործնականում խոստովանել են, որ կանգնած են Վրաստանում սահմանադրական կարգի վրա հարձակման հետեւում: