Հայտնաբերվել է նոր միացություն, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները
ԱյլCold Spring Harbor լաբարատորիայի (CSHL) գիտնականները պարզել են, որ մենադիոն կոչվող միացությունը դանդաղեցնում է քաղցկեղի զարգացումը` խաթարելով չարորակ բջիջների գոյատևման մեխանիզմները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, գրում է Gazeta.ru–ն։
Այս եզրակացություններին գիտնականները հանգել են լաբորատոր մկների վրա կատարված փորձի արդյունքում։ Այն ցույց է տվել, որ մենադիոնը ունակ է ոչնչացնել շագանակագեղձի քաղցկեղի բջիջները։ Դա տեղի է ունենում PI(3)P-ի կարևոր լիպիդի սպառմամբ, որը կարևոր է դրանց գոյատևման համար: Առանց այս բաղադրիչի, բջիջները կորցնում են իրենց նորմալ գործելու ունակությունը և սկսում են քայքայվել:
Մենադիոնը որոշ երկրներում օգտագործվում է կենդանիների կերերի հավելումների մեջ: Մի շարք գիտնականներ այն համարում են արհեստական նյութ և չեն դասում իրական վիտամինների շարքին։