Բրիտանացին առանց ֆիրմային նախշի Mars շոկոլադ է գնել և փոխհատուցում ստացել
ԱյլՄեծ Բրիտանիայում տղամարդը գնել է Mars շոկոլադ՝ առանց ֆիրմային նախշի և ստացել փոխհատուցում, գրում է NDTV-ն։
Հարրի Զիգերն ասել է, որ շոկոլադը գնել է Օքսֆորդշիրում գտնվող բենզալցակայանից: Բացելով շոկոլադը, նա տեսել է, որ այն չունի ֆիրմային ալիքաձև նախշը։ Տղամարդը լուսանկարել է այն ու հրապարակել սոցցանցերում։ Կադրն արագորեն տարածվել է համացանցում, և շուտով իրենք՝ արտադրողներն էլ են իմացել այդ մասին։
Ընկերությունը ներողություն է խնդրել Հարրիից ստեղծված իրավիճակի համար և նրան փոխհատուցում է տրամադրել 2,5 դոլար վաուչերի տեսքով։ Զիգերը նշել է, որ փողն իրեն այնքան չի հետաքրքրում, որքան կատարվածի բացատրությունը։
«Ես պարզապես ուզում էի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է այդպես ստացվել»,- մեկնաբանել է նա։
Բրիտանացին հավելել է, որ ստացված գումարով գնելու է երկու Mars շոկոլադ։