Իսրայելի բանակը հարձակում է սկսել Լիբանանում «ահաբեկչական թիրախների» վրա
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում է սկսել Լիբանանում «ահաբեկչական թիրախների» վրա այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» հրթիռներ է արձակել Դով լեռան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի ՊԲ–ի տելեգրամյան ալիքը, փոխանցում է Gazeta.ru–ն։
«Իսրայելական բանակը ներկայումս հարվածներ է հասցնում Լիբանանում ահաբեկչական թիրախներին», - ասվում է հայտարարության մեջ:
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել էր, որ իսրայելական բանակը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարին, միևնույն ժամանակ վճռականություն է ցուցաբերում «Հեզբոլլահից» բխող ցանկացած խախտումներին արձագանքելու հարցում։
Նոյեմբերի 26-ին Իսրայելը հրադադարի վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել Լիբանանի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանի տարածքից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)