Արտակ Գրիգորյանն ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան
ՍպորտԱրտակ Գրիգորյանն այսօր անցկացրեց իր կարիերայի վերջին պաշտոնական հանդիպումը, հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։
37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և 496 հանդիպում՝ ակումբային կարիերայում
Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում 3-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձավ Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ:
Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած հանդիպումների թվով: